Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ

Վիտամին A-ն կարևոր է իմունիտետի պաշտպանության համար. armeniamedicalcenter.am

Վիտամին A-ն կարևոր է իմունիտետի պաշտպանության համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի ներքին գործընթացների կարգավորման մեջ վիտամինների դերը չափազանց կարևոր է, ինչում կրկին անգամ համոզվել են Բրաունյան համալսարանի /ԱՄՆ/ գիտնականները: Այդ մասնագետները եկել են եզրահանգման, որ վիտամին A-ն անհրաժեշտ է իմունային համակարգի հավասարակշռության համար՝ այն օգնում է աղիներին կարգավորել իմունիտետը` կանխարգելելով աուտոիմունային հիվանդությունների առաջացումը:

Հետազոտողները հայտարարել են, որ վիտամին A-ն կարևոր է՝ իմունային գերակտիվ պատասխանից մակրոբիոտի պաշտպանության համար: Այդպիսի եզրակացության նրանք եկել են մկների վրա կատարված փորձարկումներից հետո:

Մասնավորապես, կենդանիների հետ կատարած փորձարկումներով նրանք պարզել են, որ վիտամին A-ի դեֆիցիտը կապված է Rdh7 սպիտակուցի անբավարարության հետ, որի կարգավորման համար պատասխանատու են կլոստրիդիայի մանրէները:

Աղիների միկրոֆլորան /միկրոբիոտը/ հսկայական քանակի մանրէներից կազմված համակարգ է, որից կախված է մետաբոլիզմը, օգտակար նյութերի արտադրությունը, ինչպես նաև` իմունիտետը: Վիտամին A-ի անբավարարությունը կարող է նպաստել այդ հավասարակշռության խախտմանը, այն դեպքում, երբ նրա բավարար կոնցենտրացիան կարևոր է առողջ միկրոֆլրայի /միկրոբիոտի/ համար՝ մանրէների հավասարակշռված փոխհարաբերությամբ:

Գիտնականները մտադրված են պարզել, թե ինչպես է վիտամին A-ն կապված աղիքային մանրէների՝ Rdh7 սպիտակուցի էքսպրեսիան կարգավորելու ունակության հետ: Ըստ նրանց, այդ մեխանիզմի պարզումը  «մեծ հնարավորություններ կբացի բորբոքային և աուտոիմուն հիվանդությունների բուժման համար»:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ